Արցախում երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Ս.թ.հուլիսի 24-ին, ժամը 17:50-ի սահմաններում մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 9 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1951թ.ծնված Ս. Ք-ի վարած «HYUNDAI CONTI» մակնիշի երթուղային ավտոբուսը և Շուշիի շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Ա-ի վարած «TOYOTA CAMRY» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս և ավտոբուսի ուղևորներ՝ 1997թ.ծնված Ն. Մ-ն, 1958թ.ծնված Ն. Մ-ն, 2004թ.ծնված Դ.Դ-ն դիմել են բուժհաստատություններ:
Նախնական տվայլներով վթարի պատճառ է հանդիսացել վերոնշյալ ավտոմեքենաների վարորդների իրար չզիջելը։
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հարգելի ավտովարորդներ, ճանապարհային նշանները կարգավորում և ապահովում են անվտանգ երթևեկությունը։ Եվս մենք անգամ հորդորում են խստորեն հետևել ճանապարհային նշաններին, այդ կերպ ապահովվելով Ձեր, Ձեր հարազատների և երթևեկության մնացած մասնակիցների անվտանգությունը:
ԱՀ ոստիկանություն