Բաժիններ՝

100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ. Սուրեն Պապիկյան

100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա՝ այս նախագծի հիման վրա պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքների բնակիչները իրենց զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է պայման, որ դրանք տրամադրվում են տվյալ տարածքում հաշվառված և և մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք, բացառությամբ բնակելի տարածքների նկատմամբ ընդհանուր կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասի, չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների:

«Շուրջ 106 սենյակներ նվիրատվությամբ տրամադրվելու է 231 անձ ունեցող 100 ընտանիքների»,- ասաց Ս.Պապիկյանը:

«Կարծում եմ՝ այդ մարդկանց քաշքշուկներից ձերբազատելու շատ լավ հնարավորություն է և ողջունելի նախագիծ է»,- նկատեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս