«Դուք ինձնից ինչ-որ լրացուցիչ հայտարարություն եք սպասո՞ւմ». Դավիթ Անանյան

Բագրատաշենի մաքսակետով ռադիոակտիվ նյութի անցկացման փաստով և՛ ծառայողական քննություն է ընթանում, և՛ քրեական գործ է հարուցվել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, դրա արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի:

«Դուք ինձնից ինչ-որ լրացուցիչ հայտարարություն եք սպասո՞ւմ»,- հարցադրում արեց ՊԵԿ նախագահն ու մերժեց որևէ հայտարարություն անել:

Հիշեցնենք, որ ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի էր ձերբակալվել:

Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ ձերբակալվածը Հայաստանից Վրաստանի տարածքով միջուկային նյութ էր տեղափոխում Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031