Բաժիններ՝

Հետախուզվող ՌԴ քաղաքացիները բերման ենթարկվեցին Բագրատաշենի սահմանային անցակետից

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտևը, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը և արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով:

***

Հուլիսի 30-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 37-ամյա Մելիք Գ.-ն, որը 2019թ. հունիսի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Գուկով քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031