Բաժիններ՝

2018թ. սեպտեմբերի 20-ից մինչև 2019թ. հուլիսի 24-ը սահմանային զորամասերում գրանցված 20 զինվորների մահվան դեպքով  ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ-ում իրականացվում է մինչդատական վարույթ

Նախորդ տարվա սեպտեմբերի 20-ից մինչև այս տարվա հուլիսի 24-ը հայ-ադրբեջանական սահմանային զորամասերում արձանագրված զինվորական ծառայության հետ կապված 20 մահվան դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության՝ ԶՔԳՎ ստորաբաժանումներում իրականացվել կամ իրականացվում է մինչդատական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունից՝ պատասխանելով 168.am-ի հարցմանը։

168.am-ը հետաքրքրվել էր, թե նախորդ տարվա սեպտեմբերից 20-ից մինչև օրս սահմանում չպարզված հանգամանքներում քանի՞ զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, քանի՞ քրեական գործ կա հարուցված, և մինչև օրս քանի՞ հոգու մահվան դեպք է բացահայտվել։

«Մահվան դեպքերից 3-ը հակառակորդի կողմից կատարված սպանություն է, 3-ը՝ սպանություն, 7-ը՝ ինքնասպանություն, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 2-ը՝ ծառայության հետ կապված, ավտովթարի՝ 5 անձ, 4-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ հիվանդության հետևանք»,- նշված էր պատասխանի մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունից նաև տեղեկացրել են, որ նշված դեպքերից 1-ով քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով։ 1-ով քրեական գործով վարույթը կարճվել է, ևս 2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։

16 քրեական գործով  նախաքննությունը շարունակվում է։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս