Բաժիններ՝

«Աստված մի արասցե, որ մեզ մոտ հանկարծ ժանտախտ տարածվի». «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը՝ աղբահանության մասին

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի փոխանցմամբ՝ շատ են աղբահանության վերաբերյալ ահազանգերը:

«Աղբահանման պրոցեսը կարևոր է: Շատ ահազանգեր ենք ստանում: Ես մի աղբահանման գործընթացի ներկա գտնվեցի: Մոտավորապես 1.5 ամիս այդ աղբը մնացել էր  այդ տարածքում: Սեղմում էին, և տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին դուրս գալիս: Համոզված եմ, որ այդտեղ ամեն տեսակ պաթոգեն միկրոօրգանիզմներ կային: Այսինքն՝ մարդու համար վտանգավոր ինֆեկցիաներ: Սա խայտառակություն է: Սարսափելի հոտ էր, մարդիկ սկսեցին մաքրել տարածքը: Սրա հետ կապված՝ մի դեպք պատմեմ: Ինձ զանգահարել էր մի ռուսախոս կին ու ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, աղբի մոտով անցնում եմ, կանգնած է մի կռիս, ուղիղ աչքերիս է նայում ու չի էլ փախչում: Ինչ «նագլի» են դարձել: Սա իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև Հայաստանը հանդիսանում է մարդկային ժանտախտի էնդեմիկ օջախ, ու, եթե կռիսները մարդկանցից չեն վախենում ու շատ են մոտենում, կարող է կծեն և, Աստված մի արասցե, որ մեզ մոտ հանկարծ ժանտախտ տարածվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիտա Հակոբյանը:

«Բժշկական համալսարանն այսօր չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն՝ մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարողանա անել: Մենք չունենք հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ»,- հավելեց նա:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031