![](/banners/BeFunky-design.jpg)
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/armen-sargsyan-1.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ:ասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ֆրիդրիխ Սողոյանի ստեղծած կերպարներն ու պատկերներն են՝ իրենց ուրույն ասելիքով: Եվ այդ ամենի ակունքում Հայաստանն է ու հատկապես Սողոյանի ծննդավայր Գյումրին, որոնց արվեստագետը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Ֆրիդրիխ Սողոյանը նաև կենդանի կապող օղակ էր Հայաստանի և այն երկրների ու ժողովուրդների միջև, որտեղ իր երկար և բեղուն կյանքի ընթացքում նա ապրել ու ստեղծագործել էր: Ցավակցում եմ Ֆրիդրիխ Սողոյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է ցավակցական հեռագրում: