Ոստիկանությունից հայտնում են, որ տեսանյութում երևացող անձինք կասկածվում են առերևույթ հանցագործություն կատարելու մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, որը կալանավորված է դեկտեմբերի 26-ից, կալանավայրից հանդես է եկել ուղերձով, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակվել է Անի Կարապետյան օգտատիրոջ էջում:
Քիչ առաջ հերթական գրառմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ամանորյա ուղերձը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա շնորհավորական ուղերձը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է գալիք Ամանորը:
Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը:
Դեկտեմբերի 30-31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակների խափանման վերաբերյալ 2 ահազանգ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք:
2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ-ն իրականացրել էր օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո Արսեն Դավթյանը բերման էր ենթարկվել։ Ըստ մեղադրանքի, Արսեն Դավթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով […]
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Արման Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի իշխանություններ, խնդրում եմ ձեզ դադարեցնել ձեր քաղաքական PR-ը սահմանին կանգնած զինվորների հաշվին»:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։
ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․ Ս․-ին։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 30-ին Գյումրիում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16:48-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտակայքում այրվում է գործող բենզալցակայան:
Ամանորին ընդառաջ, տոնական օրերին թույլ տրված հնարավոր սխալների, սննդային թունավորումների, մարսողական խնդիրների, այդ օրերին հավաքած կիլոգրամների ու հետտոնական նիհարելու գործընթացի մասին 168.am-ը զրուցել է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: – Տիկին Այվազյան, առջևում տոնական օրեր են, ու հայկական Ամանորին բնորոշ են բազմազան ու համեղ ճաշատեսակները: Որո՞նք են տոնական օրերին թույլ տրվող հիմնական սխալները: – Ամենամեծ […]