Ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտել են դեպքից րոպեներ անց
Փետրվարի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանյան փողոցում ինչ-որ մեկը գողություն է անում։
Անմիջապես նշված փողոց մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքից ոստիկանություն բերման ենթարկեցին 57-ամյա մի քաղաքացու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պլաստիկ քարտեր, մի կնոջ անվամբ բանկային և նույնականացման քարտեր, փող ու զարդեր։
Ըստ բերման ենթարվածի հայտարարության` հայտնաբերված իրերը գողացել էր Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկից։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։