Փետրվարի 12-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ այդ ծառայողները հրահանգավորվեցին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 14-ին նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
Փետրվարի 14-ին, ժամը 16:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց 81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ:
4-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ընտրվել են զորամիավորման կին զինծառայողների խորհրդի նախագահն ու անդամները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 14-ին նամակ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պարզաբանում է ներկայացրել հրեական Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածին:
Փետրվարի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում կանխել են անկած կենդանիների մսի վաճառքը:
1-ին զորամիավորման զորամասերում կազմակերպվել են նորակոչիկներին հաստիքային հրազենի, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամրագրման արարողություններ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց։
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 14-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ:
Ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության տարբեր շրջաններում՝ ճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներին աջակցում են նաև զինված ուժերի զինծառայողները:
Փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում :
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին, ժամը 15:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել է պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Սաստիկ ծխոտում էառաջացել Զուգդիդ-Թբիլիսի երթուղով երթեւեկող մարդատար գնացքում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանում՝ «40 աղբյուր» ջրագծի սառած ջրաղբյուրների վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է «BV206» վթարափրկարարական ամենագնաց տեխնիկա:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է:
Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։
«Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաև ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել իրենց ամուսնական հավատարմության վերաբերյալ։ Այն կինը, ով անտեսում է դա, վնասում է ոչ միայն իր սեփական պատիվը, այլ նաև, որպես կանոն, իր ամուսնունը»։
Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ:
2019 թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13.57-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հյուրանոցներից մեկում կատարված գողության մասին հաղորդում էր ստացվել. օգտվելով ՌԴ քաղաքացու քնած լինելու հանգամանքից՝ սենյակից գողացել էին նրա դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտեր:
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Փետրվարի 13-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: