Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով:
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր:
Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։
Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից գողացել են ձայնարկիչը, վարորդի բջջայինն ու այլ իրեր։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։
67-ամյա Անահիտ Իսպիրյանը, ով պահում է 17-ամյա զույգ թոռնուհիներին՝ օգնության կարիք ունի: Ասում է՝ որդին ու հարսը տարիներ առաջ հեռացել են տնից, ամեն մեկը՝ իր ճանապարհով, ինքն ու ամուսինը պահել են աղջիկներին ու նրանց եղբորը, ով այս պահին ծառայում է ՀՀ Զինված ուժերում:
Պետք չէ խուճապի մատնվել։ Դա իմունիտետն ավելի է նվազեցնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը։
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:
Այսօր Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց ակցիա էին անցկացնում Վայոց ձորում 2019-ի սեպտեմբերին ծեծված սպա Արա Մխիթարյանի հայրը, պահեստազորի սպաներ, հասարակական գործիչներ: Պատճառն այն էր, որ երեկ Վերաքննիչ դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին: Գործով մյուս մեղադրյալը վերջինի եղբայրն է՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը, նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս կոմայի մեջ է:
Ես բնավ չեմ ցանկանում արդարացնել երեկվա միջադեպի գլխավոր դրեակատարուհու արարքը, գուցե հենց նաև այն պատճառով, որ այն արդարացման կարիք չունի…
Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գլխավոր դատախազությունը վերացրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արթուր Պողոսյանի պաշտպան Արշակ Կարապետյանից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։ Խնդիրը նույնն է՝ համայնքի ավտոճանապարհի վերանորոգում/հիմնանորոգում։
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են գյուղի կողքով անցնող ճանապարհը` պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Բնակիչները բողոքում են իրենց գյուղի ճանապարհների անբարեկարգ վիճակից:
Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն անդրադարձել է մարտի 6-ին մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ երբ հանրաքվեին ընդառաջ վարչապետը մետրոյում «Այո»-ի բուկլետն էր բաժանում, մի աղջիկ այն պատռեց և նետեց վարջապետի վրա։
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարեւանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։
«Կոչ եմ անում այդ տիպի ճիվաղներին՝ հեռու մնացեք հայոց բանակից». Կարեն Հակոբյան
«Սպային՝ բանակի ողնաշարին, կջարդեն, 1.5 մլն կտան, ման կգան». Սամվել Մխիթարյան
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեվ Դերձյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով պայմանավորված «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Ատելության կուսակցության ներկայացուցիչները ողջ գիշեր բարոյականության «դասեր» էին տալիս հանրությանը։ Արիստոտելն ու Պլատոնը կերազեին իրենց թեզերն ապացուցելու նման «փաստագրական բազա» ունենալու մասին։ Վարչապետը, ում «աչքերում չարության նշույլ անգամ չկար», կրկին սրբերին հատուկ լուսե պսակով է մատուցվում հանրությանը։ Բայց… Եկեք իրերն իրենց անունով կոչենք։ Սա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտության շքերթ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԱՅՈ»-ի քարոզարշավ է անում Լոռու մարզում: Գյուլագարակ համայնքում վարչապետին մոտեցավ քաղաքացիներից մեկն ու ներկայացրեց իր խնդիրը, թե վագոն-տնակում է ապրում, դիմել է համայնքապետին, բայց օգնություն չի ստացել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բուկլետներ է բաժանում Լոռու մարզում:
Վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Փետրվարի 29-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1988թ. ծնված Սոնա Խաչատրյանի 2019թ. դեկտեմբերի սկզբներին անհայտ կորելու մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ «Ընտանեկան բռնության մասին» աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար խստացված օրենքը պետք է դաս լիներ, սակայն իրավիճակը ցույց է տալիս՝ որքան էլ օրենք ընդունեն, պատկերը մտահոգիչ է: Մարտի 5-ին Գյումրի քաղաքում արձանագրված ողբերգական դեպքը բաթմաթիվ հարցեր է առաջ քաշում: Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության էր տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռել և նետել էր նրա ուղղությամբ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 6-ին Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին: