
Մարտակերտի բնակիչը ավտոմեքենայով «Կաշենի» լեռնահանքային համալիրի թիվ 2 անցակետով ցանկացել է մուտք գործել համալիրի տարածք

Մարտի 6-ին ժամը 12:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Ղ.-ն «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով «Կաշենի» լեռնահանքային համալիրի թիվ 2 անցակետով ցանկացել է մուտք գործել համալիրի տարածք, սակայն նշված անցակետի անվտանգության աշխատող Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Ն. Ջ.-ն չի թույլատրել, ինչից հետո Ա. Ղ.-ն նշված ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է անցակետի տնակին` պատճառելով նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն