Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:
Հայտնի է՝ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի դեմ հայկական զինուժի գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողի ինքնությունը՝ Կարո Ռուբենի Սիմոնյան: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին:
Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին խոհրդակցություններ է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախագահ Լինոս-Ալեքսանդր Սիսիլիանոսի ղեկավարությամբ: Խորհրդակցություններ տեղի են ունեցել նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը, Կանանց միջազգային օրվա`մարտի 8-ի առթիվ, 500 հազարական դրամի աջակցություն է տրամադրել Արցախի բոլոր 216 բազմազավակ ընտանիքներին, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա: Բարեգործական ծրագրի ընդհանուր արժեքը 108 մլն. դրամ է: Ավելի մանրամասն` տեսանյութում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը կոնկրետ արդյունքներ է տալիս:
Մարտի 2-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում՝ երկաթգծի կամրջի վրա, բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել էր 85-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հարեւանները դեպքից մանրամասներ են ներկայացրել:
Գյումրեցի պատգամավորը, արցունքներն աչքերին, պատմում է դաժան ծեծի ենթարկված և մահացած կնոջ մասին:
Լրագրողն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով դատական նիստ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։
Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը:
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր միջոցով նրանց է տվել ընդհանուր 663.887.880 ՀՀ դրամ գումարին համարժեք 1.365.000 ԱՄՆ դոլար գումար` 2019թ աշնանը՝ խաղողի բերքահավաքից հետո գումարը վերադարձնելու պայմանով:
Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ:
«Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներմուծում իրականացնող տնտեսվարողներին տեղեկատվություն է ներկայացրել:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սամվել Ալեքսանյանը քիչ առաջ լքեց Կառավարության շենքը:
2020թ. մարտի 4-ին’ ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ:
Ոստիկանությունը Արամ Վարդանյանի(Վստրեչի Ապեր) տնից առգրավել է հարսանիքի տեսաերիզ. փաստաբան:
Շարունակում ենք ներկայացնել օրենսդրական փոփոխություններից հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարորդների վիճակագրությունը:
Լեոյի 12 շենքի բնակիչները բողոքում են՝ պնդելով, թե հարևանությամբ (Լեոյի 54) վերակառուցվող շենքի շինարարական աշխատանքները խանգարում են իրենց: Բնակիչների խոսքով՝ այնտեղ հյուրանոց են ուզում բացել, իսկ աշխատանքները, որոնք կատարվում են հենց իրենց «քթի տակ», հատակագծից շեղվում են: Վստահ են՝ արդյունքում քանդվելու է իրենց շենքը Լեոյի 54-ից բաժանող պատը, որպես մեքենաների ելք ու մուտքի ճանապարհ՝ օգտագործվելու է իրենց բակի տարածքը, չեն բացառում նաև, որ հենց իրենց բակում էլ կայանեն, քանի որ կառուցվող շենքը տարածք չունի օգտագործելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: