ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել, որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եղվարդի ծննդատան հետագա ճակատագրին՝ նշելով, որ այն շարունակելու է գործել։
Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնովիրուսի թեմային՝ նշելով, որ առայժմ հաջողվում է խուսափել վարակի տարածումից: «Թու-թու-թու»,- ասաց նա:
Մարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել:
«Հա մտածում էի չխոսեմ վարչապետի կնոջ մասին, հակապետական դրսևորում չցուցադրենք և այլն…բայց արդեն լռել չի լինում։ Առաջին տիկինը շնորհավորում ու գովերգում է ԱՄՆ ում «իբր հերոս կին» մրցանակ ստացած մի մեկին՝ լուսի քոչարյան անունով, ում հերոսությունը կայանում է իբր թե Հայաստանում սեփական ընտանիքում բռնության ենթարկված կանանաց կեղծ նամակներ պատրաստելու մեջ։ Սրա հերոսությունը նաև այն է, որ քարոզում է ազատվել Եկեղեցուց, հավատքից, 18 տարեկան լրացած աղջիկներին կուսությունից զրկել, մի խոսքով ամեն մի պղծություն ու պոռնկություն՝ «ազատություն» կեղծ որակման տակ։
Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո Միլանից այսօր ժամը 13:10-ին Երևան է ժամանել է առաջին ինքնաթիռը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար», փող հավաքի և ամեն ամիս, որպես կաշառք, 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել:
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ:
Սպային ծեծելու գործով մեղադրյալը՝ քրեական գործի և իրեն ազատ արձակելու մասին. ՈՒՂԻՂ
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա:
Նիկոլ Փաշինյանը Ագարակում է։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարված էր Երեւանի տրանսպորտի հարցում մինչեւ տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել, հայտարարվե՞լ է՝ հարցրինք Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։
90 տարեկան հասակում Ֆրանսիայում վախճանվել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը համաշխարհային ճանաչում է ստացել Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերից հետո:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 7-ին, ժամը 20.56-ին, Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացվել ԱՄՆ քաղաքացի Արամ Ս.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքներով:
Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես և Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մարտի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գործարանային» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մասիս քաղաքի 27-ամյա մի բնակչի:
Չի կարելի որևէ լրատվամիջոցի կպնել, փորձել սահմանափակել նրա իրավունքներն ու լիազորությունները: Մենք ժամանակին «Ա1+»-ի համար ենք պայքարել: Հիմա նույնի կրկնությո՞ւնն ենք մենք այսօր տեսնում: Հիմա տեսնում ենք հեռուստաընկերության սեփականատիրոջ բանտարկություն, հալածանք և այլն, ինչո՞ւ: Չէ՞ որ մենք դրանից ենք ազատվել, մենք դա ենք մերժել:
Կրակոցներ Աէրացիա թաղամասում:
«Մեզ հրավեր չի եղել, և հրավեր չլինելու պատճառի մասին բոլորն էլ շատ լավ գիտեն, ես ուզում եմ հոդվածի փոփոխությունը, ինչը ձեռնտու չէ իշխանությանը, այդ պատճառով էլ ինձ չէին հրավիրել։ Խոսքը 1.668 հրամանի մասին է՝ պարգևավճարներ զոհվածների ընտանիքներին, որպեսզի մեզ չմեղադրեին, թե գումար ենք պահանջում, համակարգող խորհրդի բլանկով առաջարկեցի վարչապետին, որ զոհվածների ընտանիքներին տրվող պարգևավճարները բարձրացնեին, որպեսզի մարդավայել ապրեին։ Սակայն անցել է մեկ ամիս, և մեր այս առաջարկը մնացել է առանց արձագանքի»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։