Կորոնավիրուսի պատճառով պետք չէ խուճապի մատնվել, ամեն ինչ կավարտվի մինչև մարտի վերջ. Աստղաբան
Պետք չէ խուճապի մատնվել։ Դա իմունիտետն ավելի է նվազեցնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը։
Աստղաբանը վստահեցնում է՝ խուճապն ավելի շատ մեդիան է ստեղծում. «Չգիտես ինչու և ով է ստեղծում, որ ամբողջ աշխարհով գնում է այս ամենը։ Այդ լուրերը հիմնականում այնտեղ են լինում, որտեղ իրավիճակը լարված է։ Այն երկրներում, քաղաքներում, որտեղ լարված իրավիճակ է»,-ասաց Լյուսյա Հակոբյանը՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում սպասվում են ընտրություններ, իսկ սա էլ հիմնականից և կարևորից շեղվելու միջոց է։
«Հունվար, փետրվար, մարտ ամիսներին հիվանդությունները շատանում են։ Բնությունը քնած է, արթնանում է։ Էկոլոգիան խախտվել է, Նոր տարին եկավ առանց ձյան։ Սա արդեն խախտում է։ Երկրի բալանսը խախտվել է, իսկ դա մարդկանց մտքերից է լինում։ Երկրագունդը համարվում է մարդկանց մտքերի հավաքածու։ Բացասականը վերև է գնում, իսկ հետո իջնում ներքև ու հարվածում քեզ»,-նշեց աստղաբանը։
Վերջինս հավաստիացրեց՝ կորոնավիրուսի հետ կապված աժիոտաժը Հայաստանում կտևի մինչև մարտի վերջ, իսկ աշխարհում այդ ամենը կտևի մինչև ամառ։
Անդրադառնալով գարնանը՝ աստղաբանը նկատեց՝ Հայաստանում այս գարուն որակյալ փոփոխություններ են սպասվում։ Լյուսյա Հակոբյանը նաև մատնանշեց ապրիլի 5-ի հանրաքվեի ելքը. ««Այո»-ն կհաղթի։ Փողոցում էլ, երբ մարդկանց տեսնում եմ, հարցնում եմ՝ այո՞ եք ասելու, պատասխանը դրական է լինում միշտ»,-հավելեց Լյուսյա Հակոբյանը։