Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա եւ վիրավորել եւս երկու հոգու: Այս մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:
Հայաստանն առաջիկա 10 օրերին կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դասադուլ ԵՊՀ-ում` Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ:
Նոյեմբերի 6-ին, ժամը 00:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 01:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի միջադեպի գործը նյութերի նախապատրաստման փուլում ուղարկվել է ՀՔԾ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւազգեստ մայրեր-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) եւ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով, իրենց մոտ է տեղափոխվել Չեխովի փողոցի մի բնակիչ:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայի վիճակը ծանր է:
Մոսկվայում նոյեմբերի 5-ին գերազանցվել է ջերմության ռեկորդը, ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ պլյուս 10,6 աստիճան եւ շարունակում է բարձրանալ:
Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ սելֆի է հրապարակել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին հրավիրված բարձրաստիճան հյուրերի հետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Վեդի համայնքների ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի և առաջանորդությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի, Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի և Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի:
Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում՝ կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ:
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի բուժկետից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նախքան հրաժարական տալը՝ այս տարվա հոկտեմբերին քաղաքապետի կողմից ենթարկվել էր կարգապահական տույժի։
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի օլի Մաջլիսի Նամայանդագոն նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: