
Լիլիթ Մակունցը ևս ստացել է աշխատավարձ և պարգևավճար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես բոլոր նախարարաներն ու փոխնախարարնները, նախորդ երկու ամիսների ընթացքում բացի աշխատավարձից ստացել է պարգևավճար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք բացի աշխատավարձից, պարգևավճար ստացե՞լ է և ի՞նչի համար: Լ. Մակունցը նշեց, որ պարգևավճար է ստացել, քանի որ 30 տոկոսի չափով պարգևավճար բյուջեով սահմանված է պետական համակարգի աշխատողների համար:
Թե կոնկրետ որքա՞ն պարգևավճար է ստացել, նա դժվարացավ ասել, նշելով, որ գրավոր դիմելու դեպքում կմանրամասնի, քանի որ պետք է ներկայացնի հստակ թվեր:
Զվարթ Խաչատրյան