
Երևանում թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդի ինքազգացողությունը մեքենան վարելիս վատացել է. նա բախվել է երկաթե արգելապատնեշին ու մահացել. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, ով կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության մեքենայի մեջ մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի վայրում հավաքված նրա ընկերները նշել են, որ նա աշխատանքից վերադառնում էր տուն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: