
Ողբերգական վթար Խնձորեսկ գյուղի մոտ. փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին

Նոյեմբերի 24-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ազնիվ Վ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել դեռևս չտեղադրված երկաթյա էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային