Երկու երիտասարդ ծեծի են ենթարկել տղամարդուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են 2000 դոլար փոխանցել իրենց հաշվին
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ երկու անձի կողմից ծեծի է ենթարկվել և դանակահարվել:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 08:00-ին, երկու երիտասարդ բնակարանում ծեծի են ենթարկել հիշյալ տղամարդուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են իր հաշվեհամարից 2.000 դոլար փոխանցել իրենց հաշվին, այնուհետև հափշտակել են նրա նոթբուքը, 2 բջջային հեռախոս և դրամապանակը, որի մեջ եղել է 150.000 դրամ, 30 լարի, ապա նրանցից մեկը դանակով հարվածել է երիտասարդի ոտքին: Երիտասարդին թողնելով կապված վիճակում՝ նրանք դիմել են փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալների ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: