Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ալբերտո Ֆերնանդեսին՝ Գրիգոր Հովհաննիսյանը Արգենտինայի նորընտիր նախագահին փոխանցել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031