Բաժիններ՝

Նունե Սարգսյանին է փոխանցվել «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը:

Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհավորել է տիկին Սարգսյանին և փոխանցել խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը:

Հանդիպման ընթացքում ասոցիացիայի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության, ինչպես նաև մրցանակաբաշխության և մրցանակակիրների որոշման գործընթացի մասին: Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը գնահատում է Հանրապետության նախագահի տիկնոջ գործունեությունը, հատկապես՝ հաշմանդամություն և աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող մշտական ուշադրությունը:

Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031