
Սահմանապահ վերահսկողության բաժանմունքում տղամարդ է բերման ենթարկվել

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին, ժամը 01.25-ին, Լոռու մարզի Գոգավանի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ա․-ին, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի և 117-րդ հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով՝ մեղադրյալի կողմից նախաքննությունից թաքնվելու համար: