Բաժիններ՝

ՌԴ քաղաքացի չհանդիսացող ուղևորներին չեն թողել թռիչքի, այդ թվում Հայաստանի Հանրապետության 5 ուղևորի

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված՝ Չինաստանում գտնվող այլ երկրի քաղաքացիները շարունակում են հեռանալ։

«Էկոնոմ տուրի» տնօրեն Դավիթ Տաշչյանի փոխանցմամբ՝ հայերի դեպքում խնդիրներ են առաջանում, որոնք անհապաղ անհրաժեշտ է լուծել։

«Այսօր առավոտյան Չինաստանի Սիան քաղաքից դեպի Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք թռիչքի գրանցման ժամանակ այն ուղևորները, ովքեր ՌԴ քաղաքացի չեն հանդիսացել ոչ ոքի չեն թողել թռիչքի, այդ թվում Հայաստանի Հանրապետության 5 ուղևորի։ Պատճառը Ռուսական կառավարության ներքին հրաման է: Ի դեպ, աա կանոնավոր թռիչք է և յուրաքանչյուր ոք, ով ունի տոմս և վիզա (եթե նրան պետք է ՌԴ վիզա), կարող է թռչել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Տաշչյանը։

Նրա փոխանցմամբ՝ այսօր նաև Չինաստանի մեկ այլ՝ Քինկդաո քաղաքից Մոսկվա թռիքը ևս չեն ընդունել և հետ են ուղարկել: Այդ թռիչքի մեջ ևս ՀՀ քաղաքացիներ են եղել:

«Շատ հայեր կան, ովքեր չեն կարողանում տոմս գտնել։ Ժամանակն է սթափվելու: Հասկանում ենք, որ ուղղիղ թռիչք չունենք, բայց պետք է մեր դիվանագիտությունը աշխատի և ՌԴ կառավարության հետ պայմանավորվի, որ ՀՀ քաղաքացիները ռուսական ավիափոխադրողների ինքաթիռներով ևս կարողանան հետ վերադառնալ, կամ սկսենք մեր քաղաքացիների տարհանումը: Ամեն օր հարյուրավոր թռիչքներ են չեղարկվում և հետաձգվում, և մենք այլևս ուժ չունենք միայնակ այս հարցերի լուծումները գտնելու։ Պետք է միավորվենք և լիակատար աջակցություն ցուցաբերենք մեր քաղաքացիներին՝ սկսած վերադարձը կազմակերպելուց, մինչև տեղավորում և հետագա բուժօգնություն»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս