Հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 8-ի դրությամբ կայացվել է 4 304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 46 168 ստուգում, որից միայն 905-ը՝ նշված օրը:
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
168.am-ը «Իզմիրլյան» բ/կ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանից հետաքրքրվեց՝ արդյոք սույն փաթեթը մշակելիս Առողջապահության նախարարությունը լսե՞լ է նաև մասնավոր բուժհաստատությունների տնօրենների կարծիքը, և ի՞նչ դիրքորոշում ունի նա՝ գործադիրի այս որոշման առնչությամբ, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Եթե կառավարությունը որոշեց, եթե ԱԺ-ն հաստատեց, և, եթե ՀՀ նախագահը ստորագրեց, դա արդեն օրենքի ուժ է ստանում, իսկ ես օրինապաշտ քաղաքացի եմ՝ հնարավորինս կկատարեմ այդ օրենքը»:
«Միայն իմ խնդիրը չի լուծվել, քանի որ դատարան էի դիմել: Ես ասեցի` կդիմեմ դատարան, որ ինձ ինչ հասանելի է, նա էլ կտաք, ասեցին՝ որ դատարան ես դիմում՝ ամեն ինչ կանենք՝ քեզ ոչինչ չտանք»,- 168.am-ի զրույցում 2009 թ. իր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին է բարձրաձայնում պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը:
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներըհուլիսի 9-ի վաղ առավոտից շարունակել են ստուգայցերը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսավարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:
«Մայիսի կեսին խոստացել էին երեք ամսվա ընթացքում վճարել մեզ, սակայն օրերս սնանկության գործերով տնօրենի հետ ենք գնացել և խոսել: Ասաց՝ հայոց այբուբենում ունենք «և», «օ», «ֆ» տառերը, վերջնահաշվարկը կլինի այն ժամանակ, երբ հասնենք վերջին տառերին, հատկապես «Ֆ»-ին: Հիմա իրենք ասացին՝ նոր «Ա» տառի մոտ են: Դե մի 36 տարուց երևի հասնեն «Ֆ»-ին: Այնպես էլ սիրուն նստել, բացատրում է, թե «Ա» տառից սկսում ենք, դա մի գործընթաց է, որը պետք է կատարվի:
Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 57-ամյա վարորդ Ռազմիկ Գալստյանը և 55-ամյա ուղևոր Արմենուհի Գևորգյանը մահացել են, իսկ մյուս` 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։
Լավ, դուք լրի՞վ սատանա եք, ես չեմ հասկանում: Այս ի՞նչ եք անում մի թշվառ աթոռի համար: Սիրելի՛ ուսանողներ, դուք պարտավոր չեք վճարել. մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեք: Եվ թող որևէ մեկը փորձվի ձեզ չհրամանագրել:
«Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ»․ այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ռեստորանային ոլորտի աշխատակիցներից Անահիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով տվյալ որորտի լիարժեք վերաբացմանը:
«Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 16-ին և 18-ին ժամը 18:00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:
Հուլիսի 9-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հարցումներին։
Ռեստորանային համալիրների, հանդիսության սրահների աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աշխատելու թույլտվություն:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կառավարության դիմացից 10 անձ բերվել է ոստիկանություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն կրճառում ծառայողական մեքենաները, քանի որ ընդդիմություն եղած ժամանակ ներկայիս վարչապետը մեծ թվով ծառայողական մեքենաների առկայությունը քննադատում էր:
Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է ՀՀ կառավարության դիմաց, որտեղ այսօր իրենց բողոքն էին արտահայտում ռեստորանների աշխատակիցներն ու մշակույթի գործիչները՝ պահանջելով հստակ հայտարարել, թե երբ են թույլատրելու իրենց աշխատել։ Նրանց պնդմամբ՝ արդեն 5 ամիս է՝ իրենք գործազուրկ են, զրկվել են եկամուտներից և չեն կարողանում ապրել։
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։
Հայաստանում վերջին շրջանում նկատվում են անձնական տվյալների արտահոսքի դեպքեր:
Հայաստանյան երկու տասնյակ լրատվամիջոցներ Հայաստանի ժուռնալիստների միության հետ քննարկել են եթերային տաղավարներում լրագրողների և նրանց հյուրերի դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որը ներկայացվել է պարետատան կողմից: Եթերային տաղավարներում դիմակ կրելը խոչընդոտում է հեռուստաընկերությունների և հաղորդաշարեր ունեցող առցանց լրատվամիջոցների աշխատանքը:
Ռեստորանային ոլորտի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության դիմաց. Ուղիղ
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ կլինի արձակուրդում։
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեկ անձից գնումներ կատարելու առաջարկին: Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդ գնումն այդքան հրատապ: