Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։
Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը:
Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հուլիսի 11-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար և 6 միավոր հատուկ տեխնիկա։
Դրանք կարող են տարաբնույթ լինել: Կարող է տարաբնույթ ինֆորմացիա լինել մասնավորապես հիվանդության վտանգավորության, նրա զարգացման հետ կապված: Եթե մենք Քովիդից էլ մի պահ վերացարկվենք, նման խնդիր ծագեց նաև Չեռնոբիլյան աղետի հետ կապված, երբ երևույթի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվեց, ու այն վտանգ էր ներկայացնում շրջակայքում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ նման պրակտիկա, նման հանցակազմեր ընդհանրապես կան տարբեր երկրներում, և կան նմանատիպ գործեր, որոնք քննվել են, որոնց վերաբերյալ արձագանք եղել է և ներպետական, և ՄԻԵԴ-ի մակարդակում: Խնդիրը հետևյալն է՝ առաջին հերթին պետք է հասկանալ՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա, իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կորոնավիրուսի հանձնած երկրորդ թեստի պատասխանը կրկին դրական է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Բողոքի ակցիա Վեդիում. բնակիչները դեմ են գործող աղբանոցին. ՈՒՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների:
Հուլիսի 10-ին, ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյանի փողոցի թիվ 10/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեկնաբանել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) 100% բաժնետոմսերի վաճառքի գործարքը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար, գրում է New York Post-ը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում 2020 թվականի հուլիսի 11-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ը հանրային քննարկման էր ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
«Իմ անձնական միջոցներով բավականին տարածք եմ վերանորոգել, որը պայմանների բացակայության պատճառով ծառայել է նաև՝ որպես փորձասենյակ: Եվ բնակվել, և փորձեր ենք արել, որ վարձով բնակարան չպահանջենք: Պահակի նման հերթապահել ենք, որովհետև ստեղծել, բերել էի բավականին արժեքավոր գույք, և այդպես, մեր էնտուզիազմի, սեփական գումարների, հովանավորների շնորհիվ կարողացանք թատրոնը ոտքի հանել»,- մանրամասնեց Գայանե Կարապետյանը:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Բանկը հայտնել է բանկային քարտերից գումարի կորզման նոր խարդախությունների մասին:
Վահե Բեգոյանը նկատեց՝ իշխանությունների ամբողջ միամտությունն այն է, որ նրանք մտածում են, թե Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելով՝ եկեղեցուն մեծ վնաս են հասցնելու. «Դա երբեք չի կարող հայ եկեղեցուն վնաս հասցնել, որովհետև այդ առարկայի օգտատերը հայ ժողովուրդն է, եթե ինչ-որ մեկը վնասվելու է, ապա Հայաստանում ապրող հայն է»:
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մորը՝ Գոհար Ֆերոյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի ընդունել։
«Ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»,- ասաց նա։