Անկանոն հերթերի նվազում՝ հուշակոթողների տարածքում․ ԲԸՏՄ
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներըհուլիսի 9-ի վաղ առավոտից շարունակել են ստուգայցերը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
«Պատմության և մշակույթի հուշակոթողների տարածքներում, կանաչ գոտիներում ուժեղացված կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Հանգստի գոտիներում չեն հայտնաբերվել անկանոն հերթեր ու մարդկային կուտակումներ, գրեթե միշտ պահպանվել է սոցիալական հեռավորությունը։
Վերջին օրերին իրականացված դիտարկումների համաձայն՝ զգալի նվազել է խախտումների թվաքանակը։
Կրկնայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիներին տրամադրել են դիմակներ և իրազեկել խստորեն հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին։
Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։