Բաժիններ՝

««Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից. սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից նոր հանրակրթական պետական չափորոշիչով։

2015-ից սկսած դեռ իմ օրոք ու նվիրյալների հետեւողական աշխատանքով ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման ուղղված այս նախաձեռնությունը շատ լուրջ թափ էր ստացել եւ տեսանելի արդյունքներ տվել։

Հիմա տանելու են էլի մի տեղ կիսատ-պռատ, խիստ աղճատված ու կրճատված խցկեն, իրենց նորալեզվով ասած՝ ինտեգրեն։

Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ։

Բա որ ասում եմ, սա ինքնության դեմ դիվերսիա է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031