Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքումՏեսչական մարմնի մասնագետները շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում դիտարկումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս