ացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների կողմից առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու և ապօրինի հարստանալու դեպքեր:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Մահացել է Բորիս Դավիդյանը (Բոկա): Այս մասին հայտնում է Վահե Ղազարյանը:
Օլիմպիական խաղերի սիմվոլներից մեկի՝ արջուկի հեղինակ, հայտնի խորհրդային և ռուսական նկարիչ-ծաղրանկարիչ, ՌԴ ժողովրդական նկարիչ Վիկտոր Չիժիկովը մահացել է 84 տարեկանում։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Վարդավառի օրը սկսեցին ստուգատես-հրահանգավորմամբ։
Հուլիսի 20-ին, ժամը 21:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
։ Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակված է փորձաքննություն։
Ստրասբուրգում ոստիկաններն ադրբեջանցի ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԵԽԽՎ Հայաստանի ներկայացուցչությանը: Ավելի վաղ այնտեղ էին հասել Ֆրանսիայի հայերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության ֆոնին միասնության ցույց էին իրականացնում հայրենասիրական երգ ու պարի ուղեկցությամբ:
ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Երևանի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Ճապոնիայի «Տանեգաշիմա» տիեզերական կենտրոնից «H2A» արձակման հրթիռի միջոցով ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն հուլիսի 20-ին մեկնարկել է Մարսն ուսումնասիրելու իր պատմական ճանապարհորդությունը։
Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է:
Առաջնագծում գտնվող զինծառայողները տեսաուղերձով դիմել են հայ ժողովրդին՝ կոչ անելով անհոգ լինել և զբաղվել առօրյա գործերով։
Հայաստանի պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի զորամիավորումները կրկին ոչ նպատակային կրակ են արձակել: Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել: Բայց վերջին մեկ շաբաթում Չինարին հրետակոծության թիրախում է եղել: Հակառակորդի արձակած կրակից վիրավորվել է նաև Չինարի գյուղի բնակիչներից մեկը, գյուղում վնասվել են բազմաթիվ տներ: Բայց անգամ այս պայմաններում Չինարիի բնակիչները վստահեցնում են, որ նահանջելու տեղ չունեն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական և այլ փորձաքննություններ:
Հանգստի մեկնելու համար մտավախություններ կան, բայց դե ի՞նչ անենք, հոգնել ենք այս կարանտինից: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց Երևանի բնակիչներից մեկը:
Լաբորատորիան առանձնացված տարածք է, այնտեղ կողմնակի անձինք չեն կարող մուտք գործել: Բացի դա, տվյալ լաբորատորիայում չեն կատարվում այնպիսի աշխատանքներ, որոնք վնաս են բնությանը կամ, առավել ևս, մարդկանց առողջությանը: Հակառակ դեպքում Կառավարությունն ու պատկան մարմինները թույլ չէին տա դրա գործունեությունը քաղաքի ներսում, թույլ չէին տա նաև հարակից շենքերի, ժամանցի վայրերի և կառույցների շինարարությունը, որոնք մոտավորապես 50-60 մետր հեռավորության վրա են գտնվում: Այսինքն՝ չկա այնպիսի որոշում, ըստ որի՝ այդ տարածքում բնակելի կառույցների շինարարությունն արգելվում է:
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ում հաջողվել է որքան հնարավոր է մոտենալ առաջնագծին, նկարահանել է Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը և խրամատները, որտեղ գտնվում են ադրբեջանական հրանոթներ ու ականանետներ։
Չինարի գյուղի ամենատարեց բնակիչներից մեկը՝ 90-ամյա Գառնիկ պապը, սիրում է իր տան դիմաց դրված մահճակալին թիկնած նիրհել: Այս անգամ Գառնիկ պապի բախտը, կարելի է ասել, բերել էր։ Երբ նախորդ շաբաթ ադրբեջանական զորամիավորումները հրետակոծում էին սահմանամերձ Չինարին, Գառնիկ պապը տանն էր քնած, արթնացել է հրետակոծությունների ձայնից ու զգացել է, որ տունը ցնցվում է:
Եվ ահա տեղեկացանք, որ դատարանը՝ Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է բավարարել Արա Կուբանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը:
Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները:
Գյումրու ավագանու որոշմամբ 10 մլն դրամ կհատկացվի հուլիսի 13-ի կարկտախառն անձրևի հետևանքները վերացնելու համար: Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստը տեղի է ունեցել ուրբաթ օրը, որոշվել է օգնություն տրամադրել 85 ընտանիքի՝ 50, 75, 100, 150 հազար դրամի չափով՝ կախված կրած վնասի չափից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր՝ հուլիսի 20-ին, հետևյալ բովանդակությամբ նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին։
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։
«Պետք է ոչ բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի լիճը չծաղկի, և պայքարի որոշ միջոցներ ձեռնարկել։ Հիմա մենք կոնկրետ նպատակային նախագիծ ենք անում, որով հատուկ նյութ ենք ստեղծում, որը կլանում է, և կարելի է առավել ծաղկած տեղերից ինչ-որ մաս հանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
ՀՀ շուկայի վերահսկողությա նտեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, «Ոսկու աշխարհ» և «Ռոսիա մոլ»առևտրի կենտրոններում:
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։