Բերդ-Իջևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել ձորում․ կան տուժածներ
Հուլիսի 20-ին, ժամը 21:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Renault Sedan» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողասահելով հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գուրգեն Բ․-ն (ծնված 1977 թ.) և Վարդան Ս․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: