Սևանա լճի խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր լճում, վաղը կարող է բերել մի կետի, երբ կունենանք անդառնալի իրավիճակ, որին հասնելուց հետո անգամ միլիարդավոր դոլարների ծախսման պարագայում էլ չենք կարողանալու փրկել Սևանա լիճը։ Այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հուլիսի 28-ին, ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի խումբ բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները:
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորսներն Արաքս գետից 45կգ կշռող հսկայական լոքո ձուկ են որսացել։ Ձկան երկարությունը կազմել է մոտ 2մ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ձեզ քաղաքապետարանից ոչ ճիշտ ինֆորմացիա են տվել, որովհետև 2019 թվականին ստերջացվել է 2900 շուն, ոչ թե 2335»․ այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով ՀՈԱԿ-ի վերաբերյալ 168.am-ի հարցմանը տրված քաղաքապետարանի տրամադրած պատասխաններին:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված արգելքն անձամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։
Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Միջնակարգ դպրոցում հուլիսի 17-ին նշանակված էր տնօրենի թափուր տեղի մրցույթ, որին մասնակցում էր 3 թեկնածու՝ նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը, Գևորգ Մինասյանը՝ Մասիս քաղաքից, և Գոհար Սահակյանը՝ Այնթապից: Սակայն մրցույթը, ինչպես նորամարգցիներն են ասում, տապալվել է՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի թեթև ձեռքով:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանցում նվազել է COVID-19-ով հիվանդների թիվը: Հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։
Հայասստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին:
Հուլիսի 28-ին ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցերեն կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
Կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ Արտաշես Ղահրիյանը:
Եթե հիշում եք, սրանց՝ իշխանության գալուց հետո ամեն օր հաղորդագրություններ էին տարածվում, որ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ինչ որ մի տեղ աշխատանքի ձևակերպվելու, բայց գործի չգնալու համար։ Արմեն Աշոտյանը, իր ընկերոջ ու վարորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար նույնիսկ վճարեց պատճառված վնասը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։
«Գնացի կենտրոն, գլխավոր հաշվապահը դուրս գրեց աշխատավարձս՝ 75 հազար դրամ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սպիտակի բ/կ-ի կորոնավիրուսային կենտրոնի բուժքույր Ռոզա Զուլալյանը:
Հուլիսի 28-ին, ժամը 12։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանից նկատվում է ծուխ։
Երգիչներ Կարեն Ասլանյանը, Սասուն Շախպարյանը և Վլադիմիր Պողոսյանը երգ են նվիրել հայոց բանակին և մարտերում զոհված զինվորներին:
Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով:
Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին:
Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր։ Նախ՝ շատ ծիծաղելի է, որ չորս ուսուցչուհի և մեկ գրող-գրականագետ իրենց համարում են հայերենի, հայ դասական գրականության, ժամանակակից հայ գրականության և համաշխարհային գրականության այնպիսի մասնագետներ, որ կարող են, ըստ էության, հայեցակարգեր մշակել այս չորս գիտակարգերի համար։ Սրա արդյունքն այն է, որ եթե նկատել եք, գրականության ցանկերը վերցված էին «Գրանիշ» կայքից, գրողների ֆեյսբուքյան էջերից և 90-ականների «Համաշխարհային գրականություն» դասագրքից։
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԿԳՄՍՆ-ի առջև էին, այս անգամ՝ առանց որևէ պահանջի, նվեր էին բերել նախարար Արայիկ Հարությունյանին՝ Աստվածաշունչ և խաչ: Դիմորդները ցանկանում էին այն անձամբ հանձնել նախարարին կամ փոխանցել: Շարժման մասնակիցներին մոտեցավ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և ասաց, որ նախարարն իրեն է ուղարկել նվերը վերցնելու, և խոստացավ անձամբ իրեն հանձնել:
Վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:
Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության առջև: Դիմորդներից մեկի ծնողը՝ Խաչատուր Նազարեթյանը, արձագանքելով երեկ հարցազրույցի ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի արած դիտարկմանը, թե այս ակցիան արդեն քաղաքական աստառ է ստանում, և դրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր, ժխտեց, որ նման բան հնարավոր է: