ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է:
Գյուղացիները նշում են, որ, չնայած այլևս զոհեր չունենալու ուրախալի իրողությանը, նշյալ տարածքում թաղումներ չկատարելու մասին այս ներքին պայմանավորվածությանը հավատարիմ են մնացել առավել քան 25 տարի:
Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը նախընտրել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմն անցկացնել տվյալ երկրում։
Մարտի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Արտաբույնք գյուղի 44-ամյա մի բնակիչ:
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ մեկ ամիս ժամկետով հանրապետությունում արտակարգ դրություն է սահմանված։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ձեռնարկում է դրամահավաք։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:
Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս մարտի 13-ին «Մոգո» ՈՒՎԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ խոսվում էր «վարկային արձակուրդի» մասին:
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:
Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և քայլեր է ձեռնարկում նրանց աջակցություն ցույց տալու ուղղությամբ։
2020 թվականի մարտի 17-ին` ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել:
Մարտի 17-ի դրությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կասեցրել է ոչ-ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացումը։ Վիզաներին առնչվող ընթացիկ ծառայությունները կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել, սակայն այս պահին դեռեւս հստակ ժամկետներ չենք կարող նախանշել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արտաշատի բնակիչ, 42-ամյա Արամայիս Այվազյանը։
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Խաչփար գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Գալուստյանը։
Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մտցված որոշումների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։
Մարտի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Նույն որոշման 24-րդ կետի համաձայն՝ նշված «հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն», իսկ 26-րդ կետով նախատեսվում է, որ «սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:
Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները մարտի 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից:
Տեղեկացրել էինք, որ Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։ Այսօր՝ մարտի 18-ին հրավիրված դատական նիստը չի կայացել։
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են պաստառներ:
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀդրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
Հանրային հեռուստաընկերությանը կտրվի գովազդ տեղադրելու հնարավորություն, որից զրկվել էր 2014 թվականին:
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար:
Աշխարհն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին մասնակցում է նաև հոգևոր դասը: 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ առաջին իսկ օրերից Հայ Առաքելական եկեղեցին ձեռնարկել է կանխարգելիչ քայլեր, թեմայի վերաբերյալ տարբեր քննարկումներ է ունեցել.