Բաժիններ՝

ԱԳՆ-ն մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և քայլեր է ձեռնարկում նրանց աջակցություն ցույց տալու ուղղությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը։

«Մեր վարչությունում գործող թեժ գծին զանգեր ենք ստանում Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներից, նրանց հետ մշտական կապ ենք պահպանում։ Համապատասխան որոշում գտնելուց հետո մենք կփորձենք քաղաքացիներին աջակցել և օգնել»,- նշեց Ավետիսյանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հորդորեց Թուրքիայում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն դիմել իրենց գերատեսչության հյուպատոսական վարչություն, անպայման կապ հաստատեն։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ուստի մեր քաղաքացիներին խնդրում ենք նաև հյուպատոսական հաշվառման կանգնել, որպեսզի մենք էլ իմանանք, թե քանի քաղաքացի ունենք այնտեղ»,- ասաց Նաղդալյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս