Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գործում են 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ:
Երևանի մետրոպոլիտենը Հայաստանում արտակարգ դրության ընթացքում աշխատելու է իր գրաֆիկի համաձայն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասույան դատարանի Արաբկիրի նստավայրը (13 դատավորների աշխատակազմեր, գրասենյակ (շուրջ 100 աշխատակից կարգադրիչների հետ միասին)) ստացել է 13 հատ դիմակ, 13 զույգ ձեռնոց և 5 լիտր աղտահանիչ հեղուկ։
168.am-ը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ պահանջը չի խախտում ԶԼՄ-ների և գովազդային ընկերությունների միջև կնքված պայմանագրերի՝ կոմերցիոն, հարկային գաղտնիքի մասին դրույթները, ո՞րն է ԶԼՄ-ներից նման հաշվետվություն պահանջելու նպատակը, եթե ՏՄՊՊՀ-ն այդ նույն հաշվետվությունը կարող է ստանալ Պետական եկամուտների կոմիտեից:
Կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի տարածումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ստեղծված գնումների ընդհանուր վիճակին։
Մինչև հետագա ծանուցումը երկրում գործելու են հետևյալ սահմանափակումները. սահմանային ամբողջական վերահսկողությունը վերաբերում է Լեհաստանի բոլոր սահմանային կետերին, արտերկրից ժամանող բոլոր այցելուները ենթարկվում են 14-օրյա տնային ինքնամեկուսացման, 10 օր (առնվազն) տևողությամբ՝հնարավոր է Լեհաստանից մեկնել միայն ավտոճանապարհային ուղիներով (ավտոմեքենայով կամ ավտոբուսով), դադարեցված է միջազգային ուղևորատար օդային և երկաթուղային տրանսպորտի գործունեությունը (սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին)։
Իրողությունն այն է, որ աստիճանաբար սկսում ենք հարմարվել մեզ պարտադրված իրավիճակին: Կորոնավիրուս կոչված վարակից չխուսափեց աշխարհում թերևս ոչ մի կետ, և Հայաստանում էլ հայտարարվեց արտակարգ դրություն` հնարավորինս մեղմելու համար դրա հետևանքներն ու քիչ կորուստներով դուրս գալու համար այս փորձությունից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 16-ին աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարված արտակարգ դրությանը և ընդհանուր իրավիճակին։ Վարչապետ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, այսինքն՝ այս պահին կա 52 կորոնավիրուսով ախտորոշված դեպք, որից 32-ը կապված է Էջմիածնի հետ, իսկ մնացածը կապված են արտադրամասի հետ։
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե կորոնավիրուսի հետ կապված որքանո՞վ է ապահովված տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների անվտանգությունը և ծառայությունը: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշեց.
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։
Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:
Երեկվանից մերձիշխանական «Սիվիլնեթն» ու «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը, այսօր էլ իրեն բինզեսմեն հորջորջող ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից ֆինանսավորվող Armenia.im աղբակույտը կեղծիք են տարածում, թե իբր Կաթողիկոսը լքել է Հայաստանը:
Արդյունքում` խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է արտակարգ դրության ընթացքում կանխարգելիչ միջոցառումների, սահմանով մուտքի և ելքի, տեղաշարժման սահմանափակումների և անհրաժեշտ այլ քայլերի մասին տեղեկություններ։
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 20 մարդ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, 2 մարդ՝ Վանաձորի բժշկական կենտրոն։
Երեկ ուշ գիշեր արդեն իսկ հրապարակվեց պարետի առաջին որոշումը, որով մարտի 17-ի ժամը 12։00-ից Հայաստանի Հանրապետության ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սա նշանակում է, որ արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները:
Արտակարգ դրություն. օր 1:
The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որը երկարատև դադարից հետո միավորվել էր համերգային ծրագրով նշելու խմբի հիմնադրման 15-ամյակը, կորոնավիրուսի տարածման հետևանքով չեղարկել է ապրիլի 16-ին կայանալիք իր համերգը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին հորդորում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի, նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվուոսմ՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք:
Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ հայտարարվել է արտակարգ դրություն:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր: