ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է:
Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող գրադարանների նկատմամբ հանրության հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը նոր շարք է նախաձեռնել:
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
Արցախում այս տարվա հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասսյացոտնի թեմը:
Հունվարի 11-ից Արցախում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադան:
Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն այս պահի վիրահատվում է:
Նարինե Մարտիրոսյանը, ով բնակվում է Շիրակի մարզի Հայկասար գնուղում, խնդրում է օգնել գումարով, որպեսզի կարողանա լուծել 8-ամյա որդու բուժման հարցերը:
1988-ին ինձ վռնդել են իմ բնակարանից, այնտեղ ապրում են ադրբեջանցիներ։ Այժմ էլ Արցախի Մարտունու Թաղավարդ գյուղի՝ իմ հայրական տունն է մնացել ադրբեջանցիներին։ Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիայի ընթացքում ասաց քաղաքացի Օլգա Արշավիրովան։
Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:
Պարզաբանումներ՝ Ստեփանակերտում հնչած կրակոցների վերաբերյալ:
«Այդ տարբերակում մեքենաների ավելացումը չէր օգնում, եթե մենք 20 րոպե պետք է մնանք, մնում ենք 2 ժամ, և դեռ չի որոշվում հոսպիտալիզացիայի հարցը, մենք չենք կարող որևէ հիվանդանոցում տեղավորել այդ հիվանդին, 2 ժամվա մեջ կարող էին սպասարկել 3-4 կանչ, սպասարկում էր միայն մեկ կանչ, խնդիրը դրանում էր, ոչ թե բրիգանդների քիչ լինելը»,- ասաց Ստեփանյանը և ավելացրեց, որ Երևանի շտապ օգնության ծառայությունն իրականացրել է նաև միջմարզային կանչեր:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը Երևանի շտապ բուժօգնության ծառայությունը սպասարկել է ավելի քիչ թվով կանչեր, քան նախորդ տարի: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց ստացված կանչերն ու դրանց բնույթը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր կարծիքն է հրապարակել ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ հրապարակումների և անձնական տվյալների պաշտպանությունի վերաբերյալ:
«Ողջերին որոնող խումբը չի մեկնել… Ի՞նչ եք ուզում, արա, մեզնից, խելռցրիք…». Արսեն Ղուկասյան
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը վիճակագրական տվյալներ է ներկայացնում. ՈւՂԻՂ
Հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:
Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Հունվարի 11-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է։ List.am՝ եթե մարդ ապրանք է վաճառում, հետը կապնվում են, հետո առաջարկում են վճարել ու հղում ուղարկում ձեր քարտի տվյալը ուզում։ Կամ կեղծ Հայփոստի կայք դմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։ Կապնվում են հիմնականում Վայբերով կամ Վոթսափով, ոչ-հայկական համարներից։ Շփվում են ռուսերեն։ Կարճ ասած, ձեր քարտային տվյալները մի տվեք անծանոթներին․․․»։
Զվարթնոց օդանավակայանի մուտքը՝ այս պահին
Երեկ տարբեր քաղաքացիներ համացանցային գրառումներով հայտնել էին, որ առավոտյան ժամը 08։00–ին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` արգելելու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: