Բաժիններ՝

Արցախի դպրոցներում մեկնարկել է առարկայական օլիմպիադան

Հունվարի 11-ից Արցախում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության,գիտության և մշակույթի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ դպրոցական առարկայական օլիմպիադան անցկացվելու է 3 փուլով: Շրջանային (քաղաքային) փուլը կընթանա 11-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում՝ «Քիմիա», «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն» , «Ֆիզիկա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից: Այնուհետև՝ հունվարի 23-ից մինչև փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադայի հանրապետական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած արցախցի աշակերտները կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում անցկացվող եզրափակիչ փուլին»,-մանրամասնեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031