Բաժիններ՝

1988-ին ադրբեջանցիներն ինձ վռնդել են իմ տնից, այժմ էլ Արցախի հայրական տունս, ծնողներիս գերեզմանները, որ Արցախի Թաղավարդ գյուղում էին, հանձնվել են Ադրբեջանին․ ՌԴ-ում՝ ընդդեմ Փաշինյանի ակցիայի մասնակից

1988-ին ինձ վռնդել են իմ բնակարանից, այնտեղ ապրում են ադրբեջանցիներ։ Այժմ էլ Արցախի Մարտունու Թաղավարդ գյուղի՝ իմ հայրական տունն է մնացել ադրբեջանցիներին։ Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիայի ընթացքում ասաց քաղաքացի Օլգա Արշավիրովան։

Նա նշեց, որ տարիներ շարունակ ապրել է Բաքվում, այնտեղ մանկավարժ է եղել, այնուհետև աշխատել է Երևանում ու Մոսկվայում, այժմ երկրորդ անգամ նույն պատմությունն է կրկնվում։ Այս մասին գրում է tert.am-ը։

«Թաղավարդ գյուղը երկու մասի են բաժանել, մի մասում հայեր են, մյուսում՝ ադրբեջանցիներ։ Իմ հայրական տունը հիմա նորից հանձնվել է ադրբեջանցիներին։ Իմ ծնողների գերեզմանները մնացել են ադրբեջանցիներին։ Ես ուսուցիչ եմ եղել տարիներ շարունակ, ու հիմա ոչ թե որպես քաղաքագետ, այլ որպես քաղաքացի եմ ասում։

Նա նշեց, թե ՌԴ-ն մեծ օգնություն է տրամադրել Հայաստանին ու Արցախին, միջամտել է, մինչդեռ մյուս երկրները միայն ցույց են տվել, թե միջամտում են։

Նրա խոսքով՝ մեծաթիվ զոհերից խուսափելու համար պետք էր ավելի շուտ միջամտել։ Քաղաքացու խոսքով՝ այժմ էլ պետք է ՌԴ-ն միջամտի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում, քանի որ վերջինս ընտրվելուց 2,5 տարի անց արդեն չի կարաղանում կառավարել երկիրը, իրեն անադեկվատ է պահում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս