ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պարզաբանել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի պայմաններում ՀՀ մուտք գործելու ընթացակարգի փոփոխությունները։
Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում:
Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:
Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայող Ռադիկ Թադևոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
«Արգելված է, սակայն գազալցակայանների վրա ազդելու լծակ չկա, բայց երբ ԱԺ-ում 2020թ. սեպտեմբերի 9-ին քննարկված օրենքը հաստատվի, եթե գազալցավորվեց չփորձարկված բալոնը, ապա այնտեղ լուրջ տուգանքներ են կիրառվելու»:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքները:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացության տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին:
Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն:
«Մեղադրանք դեռ առաջադրված չէ: Այս պահին սպասում ենք, որ հրավիրեն. Կամ մեղադրանք պիտի առաջադրեն, կամ ազատ արձակեն: Ձերբակալության 72 ժամը լրանում է այսօր գիշեր՝ 1:20-ին: Այս պահին խափանման միջոցի հարց լուծված չէ, այսինքն՝ մինչև այդ ժամը լրանալը քննիչը կամ պիտի մեղադրանք առաջադրի ու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի դատարան, կամ ազատ արձակի՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ»,- ասաց պաշտպանը:
Հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
Հունվարի 12-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶի» 65-ամյա վարորդ Վարդան Մարտիրոսյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։
Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված):
Հունվարի 13-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, մեծանուն գրողի տուն-թանգարանի աշխատակիցներն արվեստագետների ուղեկցությամբ կայցելեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:
Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները: