
«Կիլիկիա» ավտոկայանի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի

Հունվարի 13-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 10/6 հասցեի դիմաց բախվել են «Mazda», «BMW» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ներսում արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Pajero» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։