
Մահվան ելքով վթար Երևան-Բավրա ճանապարհին

Հունվարի 12-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶի» 65-ամյա վարորդ Վարդան Մարտիրոսյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։