Բաժիններ՝

Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը

72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։

Նա 1966-1972 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական։

1972-1975 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես դաշտավարական բրիգադի բրիգադավար։

1975-1978 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես։ 1978-1984 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության Նարեկի խաղողապտղատնկարանային տնտեսության տնօրեն։

1984-1991 թվականներին՝ Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահ։

1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։

1991-1996 թվականներին՝ Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։

1996-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական։

1998-2001 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ղեկավար։

2001 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

2003 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031