«Զինվորականներ, եթե մարմինների տեղեր գիտեք՝ կապնվեք մեզ հետ, տեղեկություններ հայտնեք». Արսեն Ղուկասյան

Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, քիչ առաջ ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց, որ վերջին օրերին Երևանում է եղել, հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի:

Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ երեկ երեկոյան կրկին վերադարձել է Ստեփանակետ և տեղեկացել, որ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական խմբերը 6 մարմին են դուրս բերել, ապա շեշտեց, որ, մարմինների դուրս բերման մասով, գրեթե բոլոր տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացվել են և հիմա ինֆորմացիայի կարիք ունեն.

«Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները համարյա ավարտված են: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, խնդրում եմ, եթե իրենց սպայական կազմից սկսած՝ ամենաներքևի օղակից մինչև ամենաբարձր օղակը, եթե ունեն զինվորականներ, սպաներ, որոնք տեղյակ են, գիտեն տեղեր, թող անպայման տեղյակ պահեն, կապնվեն մեզ հետ, գան տեղեկությունները հայտնեն…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031