Կոմիտեն և նրա աշխատակիցները իրենց էջերում մեղքը փորձում են բարդել ավիաընկերությունների վրա: Հիշեցնում եմ, աուդիտը չի անցել ինքը` ՔԱԿ-ը: Ավիաընկերությունները իրավունքից զրկվել են այն բանի պատճառով, որ Կոմիտեն չի անցել աուդիտը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ:
«Սպայկա» ընկերությունը 1.5 մլն դոլարի վնաս է կրել, բեռնատարները 15 օր հայ- վրացական սահմանին կանգնելու պատճառով:
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության արդյունքում քաղաքացիներն ավելի շատ նստակյաց կյանք են վարում, ուտում են շատ, քայլում են՝ քիչ։ 168.am-ը սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանից հետաքրքվեց, թե այս պայմաններում ինչպե՞ս պետք է ճիշտ սնվել։
Այս բաց նամակի հեղինակ Լեն Վիքսը ցեղասպանագետ է և…. ավիադիսպետչեր է աշխատել եսիմ որտեղ։
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը ֆինանսավորել է COVID-19-ը՝ նոր տիպի կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի կազմում:
Քանի որ պետական մարմինը լիցենզավորող կառույց է, այլ ոչ թե լիցենզավորվող, ՊԵՏՔ ա հասկանալ, որ մեր ավիացիայի ոլորտը համակարգող կառույցն ընդամենը հեղինակազրկվել է, ու չի կարող լիցենզավորել ավիաընկերությունների
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն երկու օր է՝ հետևում եմ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին: Սկզբնաղբյուրում սևը սպիտակի վրա գրված է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրված լիցենզիաները կասկածի տակ են առնված: Եվ ոչ մի խոսք չկա Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու մասին: Բայց արի ու տես, որ հայտնվեցին կամ ավելի շուտ նպատակաուղղված ատեղծվեցին նյութեր, որոնք տարածում էին, թե Քաղավիացիայի կոմիտեին են զրկել լիցենզիայից: Ինչն էլ այսօր իշխանությունը հերոսաբար հերքում է՝ պատրանք ստեղծելով, թե տեղեկատվությունը սուտ է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 434 նոր դեպք են բացահայտել:
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանաձորում հացը թանկացավ: ՏՄՊՊՀ-ն պետք է ուսումնասիրի շուկան»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Ապրիլի 4-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։
Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։
Ապրիլի 4-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ա. Է.-ի նկատմամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր:
Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել։
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։
«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել:
Ուշադրություն. իրազեկում է ոստիկանությունը:
Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2 հազար 560-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55 հազար 743: Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են ախտահանել: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կախտահանվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:
Ապրիլի 5-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր կառավարությունում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման թվային տվյալները ներկայացնելով:
Երեկ 168.am-ում հրապարակված մեր հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել: Հոդվածում գրել էինք այն մասին, որ տեղեկություն ունենք, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և, մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել: