Բաժիններ՝

Փլուզում Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 66/1 շենքի (հանրակացարան) 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեյի ներկայացուցչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930