Բաժիններ՝

Երևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տնից կատարվել է գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն է, ով գողացել է բնակարանում պահած 42 մլն դրամ գումարը և տանից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չի վերադարձել, բայց թողել է նամակ՝ «Eս իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

Երևանի քրեական ոստիկաններին որդին հայտնել է, որ հայրը դեկտեմբերին իրենց տնից գաղտնի հափշտակել է 42 մլն դրամ գումար և գնացել է ու կապ չի հաստատում իրենց հետ։

Որդին ոստիկաններին հայտնել է նաև, որ իր տեղեկություններով հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։

Երևանի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728