Բաժիններ՝

Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին:

Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս