Ժամանակավոր տեղակայման կենտրոնից ՀՀ երեք քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ:
Ինչպես հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, վերոնշյալ քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ՝ մինչև հնարավոր չվերթների իրականացումը:
Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։