Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում:
Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
Հ1-ի Լուրերի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև Իմ Քայլից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռուցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մայիսի 7-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Մոլդովական փողոցում կրակոցի ձայն էին լսել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները:
Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է թվով 26 տնտեսավարողի, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի կապի օպերատորների որոշ գրասենյակների գործունեությունը:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Մարտեր առանց կանոնների»:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մայիսի 8-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։
Մի շարք ռեստորատորներ մայիսի 5-ին հռչակագիր են ստորագրել` առաջարկելով տարեկան վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը։ Նախաձեռնության հեղինակը Ռեստորանների հայկական միությունն է։
Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց Մահաթմա Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը։ Այն կտեղադրվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը.
Այսօր առավոտվանից 4-5 անգամ Analitik.am-ի խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»։ Կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, անօրինական ձեռնարկատիրության դրսևորումները բացառելու նպատակով, ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի ձեռնարկատիրության դեպք։ Ըստ օպերատիվ տվյալների, քաղաքացին առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, օնլայն հարթակում զբաղվում է սննդային հավելումների գովազդով ու վաճառքով:
Մայիսի 8-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ունենք և´ վարակվածներ, և´ մեկուսացվածներ: Նաև ունենք ռիսկային խմբի անձնակազմ, որը գտնվում է տանը»,- «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վաղը` մայիսի 9-ին, փակ են լինելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնը, և’ Հաղթանակի զբոսայգին` հաշվի առնելով ստեղծված պայմանները և վարակի չտարածման հրամայականը, դրանից բխող պահանջները:
Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: