Հրապարակվել են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:
Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ:
Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ. ուղիղ:
Աբիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի ավիացիոն ղեկավարներին դո՞ւր է գալիս սա։ Հայաստանը մի շարքում է Կոնգոյի, Կիրգիզիայի, Լիբիայի, Նեպալի և Սիերրա Լիոնեի հետ… իրոք, չե՞ք տեսնում կապը ավիացիոն ոլորտի և երկրի ներդրումային գրավչության, որ հիմա պլինտուսից ցածր մակարդակի է։ ?»:
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողությունէ իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ,
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և Սերգեյ Ատոմյանի հեղինակած նախագիծը քննարկելու ժամանակ տեղի ունեցավ միջադեպ:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ ու Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։
Մայիսի 30-ին Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տարածքի ջրատարում հայտնաբերվել է 70-75 տարեկան կնոջ դի, հասակը` մոտ 165 սանտիմետր։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը… Որպեսզի պարզ լինի կորոնավիրուսի այսօրվա պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը, իմ օրինակով փորձեմ ներկայացնել հանրությանը, թե պարետատունն ինչպես է փորձում պարզել, այնուհետև կանխել վարակակրի և պոտենցիալ վարակակրի միջև եղած շփումը։ Ս․թ․ մայիսի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում իմ բջջային […]
«Ցանկացած բարեփոխում, հատկապես՝ ոստիկական համակարգում, միանշանակ կարևոր է և ընդունելի, քանի որ տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում ոստիկանական համակարգում»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը հրատապ ռեժիմով ընդունելու հարցին:
«Մենք պարբերաբար վերահսկում, նմուշառում ենք Սևանա լճի ջուրը՝ հասկանալու, թե ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում, և կանխատեսելու՝ կանաչում լինելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալով»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։
Բողոքի ակցիա Մեյմանդարի շուկայում. Ուղիղ
«Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել։ Վարակակիրները երիտասարդ և միջին տարիքի անձինք են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կարի արտադրամասի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ։
Ես առաջիններից էի, որ ասում էի՝ Ռայնէյրի թռիչքները պետք է կասեցնել, օրեր-շաբաթներ շարունակ տարբեր հարթակներից պնդում էի սա այնքան ժամանակ, մինչեւ Ռայնէյրը ինքը փակեց չվերթները։
Մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցող ձերբակալություններից հետո՝ Քաջարանի բնակչին առևանգելու քրեական գործով, ինչպես հայտնում է ՔԿ-ն, 3 քաջարանցի երիտասարդ կալանավորվել են, չնայած ավելի վաղ ձերբակալությունները դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ:
Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
Լավ, ես անկեղծ չեմ հասկանում, oրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ:
Հնդկաստանի վարչապետն Նարենդրա Մոդին առողջություն և արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին:
Մահացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։